ԱՄՆ Պետդեպարտամենտը Twitter-յան իր էջում նախազգուշացրել է Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոների ընթացքում Բարսելոնում ահաբեկչական հարձակումների հնարավորության մասին: Մասնավորապես, ըստ գերատեսչության, դա կարող է տեղի ունենալ հետիոտների համար նախատեսված Ռամբլա փողոցում:
Նախազգուշացումը տեղադրված է Twitter-յան էջի այն հատվածում, որտեղ տեղադրվում են արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար իրազեկումները: Պետդեպարտամենտը կոչ է անում զգույշ լինել հատկապես ավտոտրանսպորտի երթևեկության հատվածներում: Հաղորդվում է, որ ահաբեկիչները կարող են հարձակվել առանց նախազգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրերի և տրանսպորտային հանգույցների վրա: