Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Սուրբծննդյան իր ուղերձում շնորհակալություն է հայտնել զինծառայողներին Ռուսաստանի ներխուժումից երկիրը պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է Sputnik International-ը:
«Դուք պետք է աներևակայելի հպարտ լինեք այն ամենի համար, ինչ անում եք, քանի որ ամբողջ երկիրն է հպարտանում ձեզանով», - ասել է Մեյը:
Քաղաքական գործիչը կարևորել է զինվորականների դերը Սոլսբերիում Սկրիպալների ընտանիքի թունավորման հետևանքների վերացման գործում, ինչպես նաև բարձր Է գնահատել Ռուսաստանի ներխուժումից Բրիտանիայի «օդն ու ջուրը պաշտպանելու ջանքերը»:
Բացի դրանից, Մեյը զինվորականներին շնորհակալություն է հայտնել ահաբեկչության և «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Նրա խոսքով` Մեծ Բրիտանիայի զինված ուժերը կշարունակեն պայքար մղել Սիրիայում խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառմանը:
«Միացյալ Նահանգների և ֆրանսիացի դաշնակիցների հետ միասին, Մեծ Բրիտանիայի ուժերը «ուղերձ են հղում Ասադի վարչակարգին, որ մենք անտարբեր չենք մնա մինչդեռ քիմիական զենք է կիրառվում»,- ասել է Մեյը: