Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորը ափսոսանք է հայտնել Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերման վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄն նախագահ Թրամփը հայտարարեց Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման մեկնարկի մասին՝ հայտարարելով ԻՊ դեմ հաղթանակի մասին:
«Ես խորապես ցավում եմ Սիրիայի վերաբերյալ ընդունված այդ որոշման համար»,- նշել է Մակրոնը Չադում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Դաշնակիցներ լինել նշանակում է ուս ուսի պատերազմել: Դա ամենակարևորն է պետության ղեկավարի և Զինված ուժերի ղեկավարի համար: Ցանկացած դաշնակից պետք է հուսալի լինի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: