Իսրայելի Կնեսետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան ապրիլին

11:12     25 դեկտեմբերի, 2018

Իսրայելում իշխող կոալիցիան ինքնալուծարվելու և ապրիլին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշում է ընդունել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ընտրությունները պլանավորված են ապրիլին»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Իսրայելում կկազմվի նոր կառավարություն և կնշանակվի վարչապետ:

Կնեսետն առաջիկայում պետք Է օրենք ընդունի ինքնալուծարման մասին և նշանակի համաժողովրդական քվեարկության ամսաթիվը: Իսկ մինչև դրա անցկացումը այն կշարունակի իր աշխատանքը: 


© armedia.am