Իսրայելում իշխող կոալիցիան ինքնալուծարվելու և ապրիլին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշում է ընդունել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ընտրությունները պլանավորված են ապրիլին»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Իսրայելում կկազմվի նոր կառավարություն և կնշանակվի վարչապետ:
Կնեսետն առաջիկայում պետք Է օրենք ընդունի ինքնալուծարման մասին և նշանակի համաժողովրդական քվեարկության ամսաթիվը: Իսկ մինչև դրա անցկացումը այն կշարունակի իր աշխատանքը: