Թրամփը բացատրել է, թե մինչև քանի տարեկանը կարելի է հավատալ Սանտա Կլաուսին

14:41     25 դեկտեմբերի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 7-ամյա տղայի հետ զրույցում նրան հարցրել է՝ Սանտա Կլաուսին արդյոք հավատո՞ւմ է: Թրամփի զրույցի հոլովակը հրապարակվել է Daily Beast-ի թվիթերյան էջում:

Տղայի հետ խոսակցությունը եղել է այն ժամանակ, երբ Թրամփն ու նրա կինը՝ Մելանյան, Սպիտակ տանը հեռախոսով երեխաներին շնորհավորում էին Սուրբ ծնունդի առիթով: Deadline պորտալը նշել է, որ Մելանյան երեխաներին «ոգևորող» բառեր է ասել, մինչդեռ Թրամփը փորձել է Սուրբ ծնունդի «մոգականությունը պսակազերծել»:

«Դու դեռեւս հավատո՞ւմ ես Սանտային»,- Թրամփը հարցրել է 7-ամյա տղային:

Նա այնուհետև հավելել է, որ 7 տարեկանում նման հավատ ունենալը «նորմալ չէ»: 


© armedia.am