Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ջաիթ Թուրանը հայտնել է, որ Թուրքիան պաշտոնապես գրություն-պահանջ է ուղարկել Google-ին:
Ինչպես հայտնում է News.am-ը` հղում կատարելով թուրքական T24.com կայքին, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը շեշտել է, որ Google-ի քարտեզի անգլերեն տարբերակում Իրաքի Քուրդիստանի սահմանի մեջ է ներառված Թուրքիայի կեսը։
Նախարարը նշել է, որ թեմայի հետ կապված իրենք պահանջ-գրություն են ուղարկել Google-ին և հետևելու են գործընթացին։