Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 25-ին ավելի քան 4 ժամ տևած հանդիպման արդյունքում չեն կարողացել պայմանավորվել գազի գնի շուրջ. կողմերը պայմանավորվել են մինչև Նոր տարի ևս մեկ հանդիպում անցկացնել` անհետաձգելի հարցերի վերաբերյալ որոշում կայացնելու համար: Այս մասին հանդիպման արդյունքներով հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի խոսնակ Նատալյա էյսմոնտը:
«Գազի գնագոյացման շուրջ մենք պետք է պայմանավորվենք հաջորդ շրջանի համար և սկսած 2020 թվականից մշակել էներգիայի այդ տեսակի գնի ձևավորման առաջարկ», - հանդիպման արդյունքներով հայտարարել է ՌԴ վարչապետի տեղակալ Անտոն Սիլուանովը:
Նա նաև հայտնել է, որ առկա խնդիրների կարգավորման համար որոշվել է ընդունել աշխատանքային խումբ, որը բաղկացած կլինի կառավարության ներկայացուցիչներից: