Ի՞նչ հարցեր են քննարկելու Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում

18:23     26 դեկտեմբերի, 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կքննարկեն երկկողմ օրակարգի հիմնական թեմաները: Այս մասին տեղեկանում ենք  Կրեմլի պաշտոնական կայքից։

«Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենան բանակցություններ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև, ով աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան։

Ծրագրվում է քննարկել երկկողմ օրակարգի հիմնական թեմաները, եվրասիական հարթակում ինտեգրացիոն միավորումների փոխազդեցության հեռանկարները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 


© armedia.am