2018թ.-ը Հայաստանի տնտեսության համար ցնցումների տարի էր, պատճառը՝ երկրում տեղի ունեցած քաղաքական ակտիվ գործընթացներն են, որոնք առանձնահատուկ ազդեցություն ունեցան մեր երկրի տնտեսության վրա: Իսկ թե հատկապես ինչպիսի ազդեցության մասին է խոսքը, տարին պայմանականորեն բաժանենք երկու ժամանակաշրջան՝ հեղափոխությունից առաջ և հետո (պայմանականորեն՝ հունվարից մայիս և մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահավտածները՝ իհարկե հաշվի առնելով, որ տնտեսությանը միառժամանակ բնորոշ է լինում իներցիոն ընթացքը) և վերլուծենք իրավիճակն առանցքային մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա:
Տնտեսության ընդհանուր դրության հիմնական ցուցիչներից մեկը՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը, տարեսկզբին փաստեց` տնտեսական տարին լավ էր մեկնարկած: Սակայն հետագայում ցուցանիշի անկումն այլ բան ցուցադրեց: Հունվարին այն կազմել է 11.6%, սեպտեմբերին ունեցել ենք նաև բացասական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 99.8%: Հոկտեմբերին տնտեսության աճը կազմել է 3%:
Աղյուսակ 1.
Տնտեսական ակտիվության ցուցանիշը, % / 2018
Ժամանակահատված |
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ |
Հունվար |
111.6 |
Փետրվար |
108.8 |
Մարտ |
110.9 |
Ապրիլ |
107.1 |
Մայիս |
105.5 |
Հունիս |
109.8 |
Հուլիս |
111.1 |
Օգոստոս |
100.5 |
Սեպտեմբեր |
99.8 |
Հոտեմբեր |
103.0 |
Նոյեմբեր |
106.0 |
Համախառն ներքին արդյունքը, որը տնտեսական դրության փաստացի արձանագրող արդյունք է, եռամսյակային կտրվածքով ցուցադրում է հետևյալ պատկերը.
Ժամանակահատված |
Բացարձակ արժեք |
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, % |
I եռամսյակ |
1113049.4 |
109.7 |
II եռամսյակ |
1362036.7 |
107.5 |
III եռամսյակ |
1676535.3 |
102.7 |
Ակնհայտ է՝ հեղափոխությունից հետ ունենք ցուցանիշի անկում:
Արտաքին առևտրաշրջանառությունում ևս անկումը տարեսկզբի համեմատ շեշտակի է. հունվարին ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ գրանցել է 44,6%-ի աճ, հոկտեմբերին աճը կազմել է 11,4%: Հատկանշանակ է, որ տարվա ընթացքում ամենաբարձր աճն ապահովվել է մայիսին՝ 30,8%, ամենացածրը սեպտեմբերին՝ 96,8%:
Օտարերկրյա ուղղակի ներդրումների ոլորտում այս տարի ստեղծվեց Հայաստանի համար բավական մտահոգիչ ֆոն՝ ի դեմս գործող խոշոր ներդրումային ծրագրերի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակների: Որպես արդյունք, օրինակ, Ջերսիից ստացավող ներդրումները կրճատվել են 38 259.8 մլն դրամով: Նշենք, որ Ամուլսարի հանքը Ջերսիից ամերիկյան կազմակերպության կողմից իրականացվող ներդրումային ծրագիր էր: Այս իմաստով ՀՀ կառավարությունը մեծ անելիք ունի ներդրումների համար վստահության ֆոնը վերականգնելու ուղղությամբ, ինչն, անշուշտ, առաջիկայում բացարձակ արժեքով անկումային հետևանք կունենա:
Գյուղատնտեսության ոլորտի գրաֆիկական պատկերը տարեսկզբից բարձրացող և տարեվերջին անկում ապրող կորի տեսք ունի: Ոլորտի համախառն արտադրանքի ծավալը 2017թ.–ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ` 2018-ի հունվար-հուլիս ամիսներին պահպանել է աճի միտումը, օգոտսոսց սկսած՝ անկում ապրել (Տե՛ս աղյուսակ 2): Հասկանալի է, որ ամռան վերջում գյուղատնտեսության գրանցած արդյունքները տարեսկզբյան գործունեության հետևանքներ են, իսկ աշնան կողմ՝ արդեն ավելի ուշ ժամանակահատվածի: Ոլորտի նման անկման պատճառը հայտնի է՝ Սևանից ջրառի հետ կապված խնդիրը, որը, ճիշտ էր, թե սխալ, զգալի հարված հասցրեց ոռոգվող տնտեսությանը:
Աղյուսակ 2. Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը, / 2018[1]
Ժամանակահատված |
Բացարձակ արժեք, մլն դրամ |
Նախորդ տարվա համապատսախան ժամանակահատվածի նկատմամբ, % |
Հունվար |
17535.7 |
99.6 |
Փետրվար |
27796.4 |
100.2 |
Մարտ |
35021.7 |
105.3 |
Ապրիլ |
49101.3 |
102.1 |
Մայիս |
50843.9 |
100.1 |
Հունիս |
89450.2 |
114.0 |
Հուլիս |
93485.5 |
102.1 |
Օգոտսոս |
101404.4 |
83.3 |
Սեպտեմբեր |
130420.1 |
82.3 |
Հոկտեմբեր |
124605.5 |
77.9 |
Տարեսկզբից |
719664.7 |
91.9 |
Արդարության համար պետք է նշել, որ հետհեղափոխական շրջաններին բնորոշ են տնտեսական անկումները, իսկ նոր կառավարության գործունեության արդյունավետությունը կարելի է գնահատել եկող տարվա արդյունքներով:
[1] Աղբյուրը՝ www.armstat.am