ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ճիշտ է (շնորհավորել է), ...(նամակում) Ամանորյա շնորհավորանք էր և ամենայն բարիքի մաղթանք», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացրել էին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին, Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկություն է մաղթել։