ԱՄՆ վարչակազմը հարկադրված կլինի փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե դեմոկրատ կոնգրեսականները հավանություն չտան սահմանային պարսպի նախագծի ֆինանսավորմանը: Այս մասին ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը` հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մեզ կստիպեն ամբողջովին փակել հարավային սահմանը, եթե օբստրուկցիոնիստ դեմոկրատները մեզ փող չտան ավարտելու պատի կառուցումը և փոխելու ծիծաղելի ներգաղթային օրենքները, որոնք բարդել են մեր երկրի վրա»,- գրել Է Թրամփը թվիթերի իր էջում:
Նշենք, որ Թրամփը պատրաստվում է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին` անօրինական ներգաղթյալների խնդիրը լուծելու համար: Այդ օբյեկտի կառուցման համար բյուջեից պահանջվում Է 5,7 մլրդ դոլար, սակայն ԱՄՆ-ի Սենատը հրաժարվել է բյուջեն հաստատել արգելապատի կառուցման ծախսերի հաշվառմամբ: