Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է Բելառուսի և Ռուսաստանի օրակարգում առկա խնդիրների լուծման հետագա աշխատանքի անհրաժեշտության մասին, հաղորդում է «ԲԵԼՏԱ» -ն:
«Ես կատակով ասացի, մենք ձանձրացրել ենք միմյանց»,- ասել է Լուկաշենկոն` միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահին Նոր տարվա նախօրեին իրեն Մոսկվա հրավիրելու համար:
Նրա` խոսքով քննարկման ենթակա բազմաթիվ հարցեր կան:
«Դա մեր աշխատանքն է, որևէ տեղ դրանից փախչել չենք կարող, քանի որ հեռանկարային բազմաթիվ հարցեր պետք է լուծել»,-նշել է Բելառուսի ղեկավարը:
Նա նաև հայտնել է, որ դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպումից հետո երկու երկրներում ստեղծված խմբերն աշխատել են մի շարք հարցերի շուրջ, որպեսզի դրանք հետագայում չխոչընդոտեն ինտեգրացիոն ճանապարհին:
Նշվում է, որ երկրների ղեկավարները շնորհավորել են իրար առաջիկա տոների կապակցությամբ: