Թուրքիայում 2019 թվականի մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Ստամբուլի քաղաքապետ կառաջադրի նախկին վարչապետ, մեջլիսի խոսնակ Բինալի Յըլդըրըմին: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նշենք, որ 2001 թվականին Էրդողանի հետ միասին Յըլդըրըրը եղել է ԱԶԿ-ի հիմնադիրներից մեկը: Ավելի վաղ նա երկու անգամ զբաղեցրել է տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը:
2016-2018 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը:
2018 թվականին, երբ երկիրը խորհրդարանական ընտրություններից հետո անցում կատարեց նախագահական կառավարման համակարգի և սահմանադրական փոփոխությունների համաձայն երկրում վերացվեց վարչապետի պաշտոնը, Բինալի Յըլդըրըմն ընտրվեց մեջլիսի խոսնակի պաշտոնում: