2019թ․ հունվարի 1-ից ՆԱՏՕ-ի բարձրագույն պատրաստականության միավորված օպերատիվ խմբի (Very High Readiness Joint Task Force - VJTF) առաջատար դերը կանցնի Գերմանիային։ Ինչպես հայտնում է DW-ն` խմբում 5000 զինվորականներ են, որոնց թիվը 2019թ.-ին կհասցվի 8000-ի:
Նրանք գտնվում են ռազմական լիակատար պատրաստականության վիճակում և արտակարգ իրավիճակի դեպքում 48 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն ճգնաժամային տարածաշրջան։ Գերմանիայից բացի, խմբում կան զինծառայողներ Բելգիայից, Լատվիայից, Լիտվայից, Լյուքսեմբուրգից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Ֆրանսիայից և Չեխիայից։