Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է առաջնագիծ: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Անցնող տարվա ամենասպասված հանդիպումը. Ամեն անգամ, երբ տարեվերջին այցելում եմ առաջնագիծ, միանգամից հիշում եմ նախորդ այցելությունների ժամանակ ինձ հանդիպած զինվորներին ու նրանց հրամանատարներին: Բոլորն էլ հերոսներ են՝ երեկվա, այսօրվա և վաղվա հայրենիքի պաշտպանները: Ամենապայծառ ու ամենապատասխանատու անձիք, որոնք օր ու գիշեր, տարվա բոլոր եղանականերին հերթապահում են, որպեսզի երկիրը խաղաղ ապրի:
Իմ մտքում միշտ պտտվում է այն գաղափարը, որ խրամատում կանգնած զինվորը պետք է զգա թիկունքի այնպիսի ամրություն, ինչպիսին մենք ենք զգում նրանց հետ շփվելիս: Ծնողական հպարտությամբ շնորհավորում եմ տղաներին և մաղթում բարի ու անփորձանք ծառայություն»: