Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով, հայտնում է News.am-ը:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի առաջնորդը ընդգծել է, որ երկկողմանի հարաբերությունները հիմնված են ընկերության բազմադարյան ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա, և համոզմունք է հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապդման, կառուցողական համագործակցության և գործընկերային փոխազդեցության վերաբերյալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, ինչը լիովին համապատասխանում է երկու պետությունների եղբայրական ժողովուրդների հետաքրքրություններին և համահունչ է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հետ: