Այսօրվանից նախագահությունը ԵԱՀԿ-ում Իտալիայից անցնում է Սլովակիային։
Սլովակիան իր գերակայությունների թվում նշել է Դոնբասում խաղաղ կարգավորմանը հասնելը, տարածաշրջանում անվտանգ ապագայի, անդամ երկրների միջև արդյունավետ երկխոսության ապահովումը։ Այդ թվում՝ կարևորվել է ԵԱՀԿ գործողությունների գերակայությունների սահմանումն ու դրանց համար ֆինանսավորման ապահովումը։