«TourStat» վերլուծական գործակալությունը կազմել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում տեղակայված ամենաբարձր Ամանորյա տոնածառերի ցանկը: Տոնածառերի վարկանիշը կազմվել է նրանց բարձրության հիման վրա:
Վերլուծական գործակալության տվյալների համաձայն` ամենաբարձր տոնածառով ԱՊՀ քաղաքների տասնյակի առաջին հորիզոնականում Աշխաբադի տոնածառն է` 38 մետր, որին հաջորդում են Բաքուն ու Երևանը` յուրաքանչյուրը` 37 մետր, այնուհետև Տաշքենդն է` 35 մետր, Մինսկը` 30 մետր, Դուշանբեն` 28 մետր, Մոսկվան` 27 մետր, Բիշքեկը և Թբիլիսին` յուրաքանչյուրը` 25 մետր։
Մոսկվան ԱՊՀ երկրների մայրաքաղաքների շարքում առաջինն է իր ամենաբարձր բնական եղևնիով։