ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Instagram-ի իր էջում հրապարակել է իր դիմանկարը The Wall is coming (Պատը մոտենում է) գրառումով:
«Գահերի խաղը» սերիալին բնորոշ տառատեսակով է արված այս գրառումը նմանակում է սերիալի կարգախոսը՝ Winter is coming (ձմեռը մոտենում է): ԱՄՆ նախագահն այսպիսով հայտարարել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման մասին:
Անցած տարվա նոյեմբերին Թրամփը «Գահերի խաղ»-ի ոճով ազդարարել էր Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը: