Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն տարհանվել է իր աշխատասենյակից նախարարության բակ ցուցարարների ներխուժումից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Parisien» թերթին։
Ականատեսի խոսքով, որին հղում է կատարում պարբերականը, «տասնհինգ մարդ, որոնց մի մասը սև հագուստով է եղել, մյուսները՝ դեղին բաճկոններով, կոտրել են նախարարության դուռը շինարարական մեքենայի օգնությամբ»։
Դրանից հետո Գրիվոն և քարտուղարության աշխատակիցները տարհանվել են։
Պարբերականի հաղորդմամբ՝ ցուցարարները փորձել են ներխուժել նաև այլ նախարարություններ։
«Ոչ թե ինձ վրա են հարձակվել, այլ հանրապետության, նրա ինստիտուտների»,- ասել է Գրիվոն:
Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը դատապարտել է նման գործողությունները՝ դրանք անվանելով անթույլատրելի։