Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի ծնողները «Կարմիր խաչ» կազմակերպության միջոցով սնունդ և հագուստ են ուղարկել իրենց որդուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Բերդավանի գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը։
«Հունվարի 1-ին եմ այցելել Կարենի ծնողներին, ոչ մի լուր դեռ չունեին, միայն ասացին, որ «Կարմիր խաչի» միջոցով սնունդ և հագուստ են ուղարկել Կարենին, սակայն չգիտեն՝ հասել է այնտեղ, թե՝ ոչ», - ասել է համայնքապետը։
Նա նշել է, որ տոներից հետո հնարավոր է՝ ծնողներն ու համագյուղացիները նորից բողոքի ակցիա կազմակերպեն՝ իշխանություններից պահանջելով քայլեր ձեռնարկել, իրենց որդուն վերադարձնելու համար։