Սիրիայից ամերիկյան զորքի դուսրբերման գրաֆիկը ճկուն է, և կախված է քաղաքական որոշումներից, որնք դեռ պետք է իրագործվեն: Այս մասին, ինչպես փոխանցում է Bloomberg գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը չի ենթադրում ազատ ժամանակացույցի հաստատում, ինչպես դա արեց նախագահ Բարաք Օբաման Աֆղանստանի դեպքում: Ժամանակացույցը կախված է քաղաքական որոշումներից, որոնք մենք պետք է իրագործենք», - ասել է Բոլթոնը:
ԱՄՆ նախագահի խորհդականը նշել է նաև, որ ամերիկյան զինծառայողները կմնան Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի համաձայնել երաշխավորել քրդերի անվտանգությունը:
«Մենք չենք կարծում, որ Թուրքիան պետք է ռազմական գործողություններ անցկացնի, եթե դրանք համաձայնեցված չեն և չեն իրականացվում ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, առնվազն այն բանի համար, որ դրանք չսպառնան մեր զինծառայողներին և համապատասխանեն նախագահի պահանջներին, որոնց համաձայն մեզ հետ պայքար մղած սիրիական ընդդիմադիր ուժերը պետք է վտանգի չենթարկվեն», - ասել է Բոլթոնը: