Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տոնական օրերին իրավիճակը հարաբերական հանգիստ է եղել: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, ասել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Կրակոցներ գրեթե չկան: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,– նշել է նա:
Հասրաթյանը հավելել է նաև, որ հակառակորդը նախորդ տարիների համեմատ սադրանքների չի դիմել:
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ի մամուլի ծառայությունից մինչ այդ՝ հունվարի 5-ին հայտնել էին, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: