Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինժադը Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Սուրբ ծննդյան պատարագին:
Այս մասին Մահմուդ Ահմադինժադը գրառում է կատարել Twitter-յան իր էջում՝ հրապարակելով նաև լուսանկարներ:
«Այսօր Իրանում հայկական համայնքը նշեց Սուրբ ծնունդ: Ես ներկա գտնվեցի եկեղեցական պատարագին նրանց հետ և հանդիպեցի շատ հաճելի մարդկանց», - գրել է Ահմադինեժադը: