Այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ կոնտեքստ։ Այս մասին, news.am-ի փոխանցմամբ, նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ողբերգական միջադեպին:
Նիկոլ Փաշինյանը նախ ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին և ասել հետևյալը.
«Ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ կոնտեքստ, որովհետև որքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային առումով միատարր չեն եղել, և դանակահարող խմբի մեջ ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել»:
Փաշինյանը նաև կոչ է արել լրագրողներին ստուգել լուրերը՝ նշելով, որ տարբեր վարկածներ և լուրեր են դրվում շրջանառության մեջ: