Կարագանդայում հունվարի 1-ի գիշերը տեղի ունեցած սպանության մեջ կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը տեսանյութ է հրապարակել, որով հայտնել է, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի իշխանություններին:
Տեսանյութում, որտեղ երիտասարդը ներկայանում է որպես Նարեկ Գուրուրյան և հայտարարում, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին, ասված է․
«Ես Նարեկ Հովնանի Գուրուրյանն եմ՝ ծնված 1997 թվականի մարտի 30-ին: Առաջին հերթին, իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածի ընտանիքին։ Ցանկանում եմ ասել, որ ոչ ոքի չեմ սպանել, իսկ այդ չարաբաստիկ գիշերը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին և խնդրում եմ իշխանություններին ապահովել իմ անվտանգությունը և թափանցիկ հետաքննություն անցկացնել: Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արարքների համար, սակայն ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի: Ես մարդասպան չեմ»,- մասնավորապես նշել է նա։