Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է երկրում արդեն արդեն 7 շաբաթ շարունակվող բողոքի չարտոնված ակցիաների մասնակիցների համար պատասխանատվության միջոցները խստացնելու կառավարության պլանների մասին, փոխանցում է BBC-ն:
Կառավարությունը մտադիր է նոր օրենսդրություն ընդունել, որը կարգելի խուլիգաններին մասնակցել բողոքի ակցիաներին, ինչպես նաև ցույցերի մասնակիցներին կողմից դիմակներ կրելը:
Վարչապետի խոսքերով` սպասվող նոր ակցիաների ժամանակ կարգուկանոնին պահպանմանը կհետևի 80 հազար իրավապահ: Անցած հանգստյան օրերին ցուցարարները հանել էին կառավարության շենքի դարպասները, հրկիզել էին մեքենաներ և մոտոցիկլետներ, ինչպես նաև բախումների մեջ էին մտել ոստիկանության հետ:
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներ են տեղի ունենում 2018 թվականի նոյեմբերի 17-ից, երբ կառավարությունը հայտարարեց բենզինի գների բարձրացման մասին: Չնայած կառավարությունը ժամանակավորապես սառեցրել է իր այդ որոշումը` բողոքի ակցիաները չեն դադարում: