ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժվարությունների է բախվել Պենտագոնի նոր ղեկավար նշանակելու հարցում: Ջեյմս Մեթիսի հրաժարականից հետո արդեն երկու մարդ հրաժարվել է զբաղեցնել այդ պաշտոնը, հայտնում է Politico-ն:
Վերջինիս փոխանցմամբ` Թրամփը ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնն առաջարկել է զբաղեցնել հանրապետական սենատոր Ջոն Քայլին և գեներալ Ջեք Քինին, ով հաճախ է խորհրդատվություն տրամադրում Թրամփին: Վերջինիս այս պաշտոնի համար արդեն երաշխավորել էին 2016 թվականին, սակայն այդ ժամանակ ևս Քինը հրաժարվել էր:
Նշենք, որ և´ Քայլը, և´ Քինը հրաժարվել են հանդես գալ մեկնաբանությամբ: