Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Amazon ընկերությունը հայտնվել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունների վարկանիշի առաջին հորիզոնականում, հաղորդում է ռուսական RG պորտալը:
Ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմել է 796 մլրդ դոլարից ավելի:
Երկրորդ տեղում է Microsoft-ը՝ 789 մլրդ դոլարով: Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում Alphabet հոլդինգը, որի կազմի մեջ է մտնում Google-ը՝ 745 մլրդ-ով:
Հաջորդում է Apple-ը, որի կապիտալիզացիան կազմել է 702 մլրդ դոլար: 2018 թվականի հոկտեմբերին՝ պատմական բարձրակետին ընկերությունը գնահատվում էր 1,1 տրլն դոլար: Սեպտեմբերին Ամազոնը ևս հասել էր տրիլիոն դոլարի նիշին: