Երեկվանից առաջին խումբը ժամանել է կենտրոնական հավաքական՝ զորակոչվելու համար: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, փոխանցում է News.am-ը:
«Վիճակահանություն կլինի ու 17:00-ից հետո զինծառայողներին կուղեկցեն իրենց կանխորոշած զորամասեր: Հիմնական աշխատանքներն իրականացնում ենք դիմավորման կետում, մանդատային հանձնաժողովում, ուսումնական զորամասերի համալրման գործընթացում և բժշկական փորձաքննությունում:
Այս զորակոչի ընթացքում ունենք մեկ առանձնահատկություն՝ պաշտպանության նախարարի հրամանով կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները, նրանք, ովքեր կցանկանան, իրենց հետ կարող են ունենալ բջջային հեռախոսներ: Կա մեկ պայման, կան սահմանափակումներ՝ բջջային հեռախոսներով նկարահանումներ չիրականացվեն»,- ընդգծել է Մուրադյանը: