ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Ադրբեջանի Ղազախի և Աղստաֆի շրջաններում սահմանային հսկողությունը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներից սահմանապահներին փոխանցելը որևէ կերպ չի ազդել սահմանային իրավիճակի վրա, այսօր լրագրողներին ասաց ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, հայտնում է Aysor.am-ը:
«Սահմանի իրավիճակում որևէ փոփոխություն չի մտցրել, և չեմ կարծում՝ կմտցնի։ Այս պահի դրությամբ դրական կամ բացասական չի ազդել», - ասաց Գլխավոր շտաբի պետը։
Նա նշեց՝ «դա Ադրբեջանի գործն է, դա կատարվել է առանց հայտարարելու ու դրա կարիքն էլ չկա»։