«Արսենալի » կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած առաջին գոլը ճանաչվել է լոնդոնյան ակումբի դեկտեմբերի լավագույն գոլ, հայտնում է Sputnik-Արմենիան:
Քվեարկությունն անցկացվել է երկրպագուների շրջանակում՝ ակումբի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել նախորդ տարվա վերջնամասում: Վերջինս խաղադաշտ կվերադառնա փետրվարին: