ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար (մյուսների համար՝ դժվարանցանելի):
Դժվարանցանելի է Մ-3 ավտոճանապարհի Երևան-Ապարան հատվածը:
Արագածոտնի մարզի Ապարանի (փակ են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները) և Արագածի տարածաշրջաններում ձնաբուք է:
Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի (դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները) տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: