Եվրամիությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում: Ինչպես Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը, նոր միջոցառումներն ուղղված են իրանական հատուկ ծառայությունների դեմ կապված «իրենց հանցավոր մտադրությունների հետ` ծրագրվող ԵՄ տարածքում», փոխանցում է Deutsche Welle-ն: «Ուժեղ ազդակ ԵՄ կողմից, որ մենք չենք հանդուրժի նման նման վարքագիծ Եվրոպայում», - շարունակել է նախարարը:
Նիդերլանդների կառավարությունն էլ իր պաշտոնական կայքում հայտնել է, որ ԵՄ, մասամբ Հաագայի խորհրդով, պատժամիջոցներ է սահմանել Իրանի տեղեկատվության նախարարի դեմ, ով գլխավորում է հատուկ ծառայությունները, պատժամիջոցներ են սահմանվել նաև երկու իրանցիների դեմ: Դրանց համար պատճառ է հանդիսացել ԵՄ տարածքում հարձակում կազմակերպելու մեղադրանքը, ասվում է նիդերլանդական կառավարության տարածած հայտարարությունում: Բրյուսելն ակնկալում է, որ Իրանը կհամագործակցի, որպեսզի պատասխանի առաջացած հարցերին, և անհրաժեշտության դեմքում կօգնի հետաքննչական գործողություններին:
Նիդերլանդների հատուկ ծառայությունները «ծանրակշիռ հիմքեր» ունեն ենթադրելու, որ Իրանը մասնակից է Թեհրանի քաղաքականությունը քննադատող իրանական ծագմամբ Դանիայի երկու քաղաքացիների վրա իրականացված հարձակմանը: Միջադեպերը տեղի են ունեցել 2015 թվականին Ալմերում և 2017 թվականին Հաագայում: