Հյուսիսկորեական պատվիրակությունը 2018 թվականի աշնանը գաղտնի բանակցություններ է անցկացրել Կանադայում: Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը` կանադական կառավարության իր աղբյուրներին հղումով:
Վերջիններիս փոխանցմամբ` 5 հոգուց բաղկացած հյուսիսկորեական պատվիրակությունն Օտտավա է ժամանել սեպտեմբերի վերջին: Հանդիպումներն ընդհանուր առմամբ տևել են 2 օր: Հաղորդվում է, որ կանադական կողմն այդ հանդիպումներն օգտագործել է, որպեսզի առաջ մղի Կորեական թերակղզում ապամիջուկայնացման գործընթացը, ինչպես նաև ուշադրություն դարձնի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին:
Թե ով է առաջարկել և կազմակերպել այդ շփումները, չի հաղորդվում: