Թեհրանը պատասխան միջոցներ կձեռնարկի Իրանի` ահաբեկչության մեջ մեղադրվող քաղաքացիների դեմ ԵՄ պատժամիջոցների կապակցությամբ: Այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ի պատասխան այդ քայլին անհրաժեշտ հակամիջոցներ կձեռնարկի պատասխան գործողությունների շրջանակում»,- հայտնել Է Քասեմին Telegram-ալիքում: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն: Նա նշել է նաև, որ Եվրամիության այս որոշումը զարմանք Է հարուցում, իսկ Իրանին հասցեագրված մեղադրանքներն անհիմն են: Ինչպես ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունվարի 9-ին հրապարակվել Է Եվրամիության Պաշտոնական հանդեսում, ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարաձգել ու ընդլայնել Է Իրանի դեմ պատժամիջոցների սեւ ցուցակը, որոնք սահմանվել էին 2011թ. ահաբեկչական գործունեության մեղադրանքներով:
Ներկայում Իրանի վերաբերյալ ԵՄ սև ցուցակը ներառում Է 15 մարդ և 21 կազմակերպություն: Այս պատժիչ ռեժիմը ոչ մի կերպ կապված չԷ այն պատժամիջոցների հետ, որոնք Եվրամիությունը չեղարկել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրմամբ, որը երաշխավորում Է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: ԵՄ-ի երկրները Իրանի ուժային կառույցներին մեղադրում են երկրի ընդդիմության՝ տարագրության մեջ գտնվող ներկայացուցիչների վերացմանն ուղղված գործողություններ իրականացնելու համար: