Նորակոչիկը ՀՀ ՊՆ պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին խնդրում է իրեն առաջնագիծ տանել։ Այս պատմության մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Շատ սիրուն նկար շատ հուզիչ պատմությամբ:
Քանի որ գրեթե դեմքը չի երևում ով է, ապա պատմեմ:
Զինվորը կամավոր խնդրում էր առաջնագիծ գնալու համար: Ծնողը նախարարին խնդրում էր` թե բա երեխան խնդիրներ ունի, գոնե լրացուցիչ զննություն արեք: Նախարարը հանձնարարեց, որ լրացուցիչ ստուգեն, զինվորը արցունքները աչքերին հորն ասում է. «Ինձ հինգ ընկերոջս մոտ խայտառակ ես անում, հինգով իրար հետ կամավոր գնում ենք առաջնագիծ, դու ինձ հիվանդ ես հանում»»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: