Հայտնի են դարձել ռուս նավաստիների անունները, որոնց հունվարի 2-ին գերեվարել են Գվինեյան ծոցում Բենինի ափին: Այս մասին հայտնում են Դաշնային լրատվական գործակալությունից:
Գործակալությանը հայտնի է դարձել, որ առևանգվել են MSC Mandу կոնտեյներատարի կապիտան Անդրեյ Իվանովը, ավագ օգնական Անդրեյ Սվիտինը, երրորդ օգնական Ալեքսանդր Սիմոնովը, բոցման Իգոր Տելեշինը, զոդող Ռոման Իվանովը և խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին ազատագրելու բանակցությունները վարում է նավի տերը: Միաժամանակ, իրավիճակը վերահսկողության տակ են պահում նաև ռուսաստանցի դիվանագետները:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ի գիշերը Գվինեյան ծոցում Բենինի ափին հրազենով զինված մարդիկ բարձրացել են MSC Mandу կոնտեյներատար և առևանգել են 6 մարդու: