Համաշխարհային բանկը հունվարի զեկույցում բարելավել է Հայաստանում ՀՆԱ աճի տեմպերի շուրջ 2019-2021թթ. համար կանխատեսումը: Ըստ ՀԲ գնահատականի, իրական ՀՆԱ աճը 2019-ին կկազմի 4.3% և 4.6% 2020-21-ին: 2018-ի աճը գնահատվել է 5.3%, փոխանցում է Panarmenian-ը:
Նշենք, որ 2018-ի հունիսին արված կանխատեսման համաձայն ՀԲ-ն ակնկալում էր ՀՀ տնտեսության համար 4.1%-անոց աճ 2018-ին և 4%՝ 2019-2020թթ. համար:
«Կառուցվածքային բարեփոխումների դանդաղումը կամ չեղարկումը շարունակում է ռիսկային մնալ բազմաթիվ երկրների, հատկապես, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքիայի համար»,-մասնավորապես ասված է զեկույցում: