Առողջ սննդի մասին ամերիկյան «NutraIngredients-USA» պորտալը հոդված է հրապարակել Կալիֆոռնիայի հայերի «Noosh» ապրանքանիշի մասին, որը զբաղվում է նուշի հիմքով օրգանական սննդամթերքների արտադրությամբ:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ 2016 թվականին Կալիֆոռնիայից Սարինե Սահաթջյանի հիմնադրած ապրանքանիշն ամերիկացիների շրջանում բավականին տարածում է ստացել:
Հոդվածում ասվում է նաև, որ Սարինե Սահաթջյանի ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել 1970-ական թվականներին Լիբանանից, որտեղ հաստատվել էին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության արդյունքում: