Պոլսո Հայոց պատրիարքարանի բակում տեղադրվել են նոր խաչքարեր, որոնք տարվել էին Հայաստանից: Այս մասին ասվում է Պոլսո Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջում:
Խաչքարերը հունվարի 9-ին օծվել են Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Բարձր Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից:
Խաչքարերի պատրաստումը հովանավորել է սասունցի բարերար Քրիստիան Գելիջին: