Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ կսկսի անկախ ամերիկյան զորքերի դուրսբերումից: Այս մասին թուրք պաշտոնյան հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում:
«Անկախ այն հանգամանքից՝ ամերիկյան զորքերը դուրս կգան, թե ոչ՝ մենք ազգային անվտանգության պահպանման և ահաբեկչական կազմակերպություններից պաշտպանվելու ուղղությամբ կանենք անհրաժեշտ ամեն բան: Մեր գործողությունները պայմանավորված չեն ամերիկյան զորքերի դուրսբերմամբ»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: