ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել է մանկատան երեխաների համար որակյալ կրթությունն ապահովելու հանգամանքը:
«Պատշաճ կրթություն ապահովելն ավելի կարևոր է, քան ցանկացած որևէ այլ նյութական միջոցով ապահովելը: Չնայած ես չեմ նսեմացնում նյութական միջոցով ապահովելը, բայց մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի, որ այդ մարդիկ պատշաճ կրթություն ստանան, և կրթական հարցում նրանց նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ լինի»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև առաջարկել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին քննարկել հարցը՝ ոլորտում առկա խնդիրները հասկանալու և նոր լուծումներ առաջարկելու համար: