Հայտնի են Եվրոպայի Խորհրդի նոր գլխավոր քարտուղարի թեկնածուների անունները։ Այդ պաշտոնին հավակնում են Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը և Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
ԵԽ-ում РИА Новости-ին հաստատել են, որ դեռեւս երկու անձինք են հավակնում գլխավոր քարտուղարի պաշտոնին:
Թեկնածության հայտերի ընդունումը կարող է շարունակվել մինչև Ստրասբուրգի ժամանակով 18․00-ն: Գործակալությունը, սեփական աղբյուրին հղումով, հայտնում է, որ «տեսականորեն ևս ինչ-որ մեկը կարող է թեկնածու լինել, բայց դա քիչ հավանական է»: