Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ այսօր Բելառուսի և Ռուսաստանի միավորման հարց օրակարգում չկա: Այդ մասին, ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, նա ասել է 2019թ.-ին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով խորհրդակցության ժամանակ:
«Մենք Ռուսաստանի նախագահի հետ միանշանակ սահմանել ենք, որ այսօր այդպիսի հարց՝ միավորման վերաբերյալ, չկա»,- ասել է նա: Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսի և Ռուսաստանի միությունը կարող է զարգանալ միայն հավասարության հիմքով: «Դրա համար պետք է լինի երկու ժողովուրդների կամքը»,- ասել է նա: