Հունվարի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է լրագրող Հադիջա Իսմայլովան ընդդեմ Ադրբեջանի կառավարության գործով որոշումը:
Գանգատը ներկայացվել էր անձնական կյանքի գաղտնիքի խախտման ոչ արդյունավետ քննության պատճառով, որը սկսվել էր լրագրողի անձնական կյանքին վերաբերող տեսակադրերի տարածման հետ կապված, հայտնում է news.am-ը՝ հղում կատարելով contact.az-ին:
Եվրոպական դատարանը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով (հարգանք անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ) և 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն) Իսմայլովայի իրավունքների խախտումը:
Ադրբեջանը պարտավոր է վճարել 15 հազար եվրոյի փոխհատուցում և ևս 1750 եվրո դատական ծախսերի համար: