Ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքում դաժան ծեծի է ենթարկվել ազգությամբ հայ ուկրաինացի պատգամավոր Վադիմ Միրզոյանը: Այդ մասին փոխանցում է Rusarminfo-ն:
«Քաղաքի Կենտրոնական-Քաղաքային թաղամասում անհայտ անձիք Միրզոյանի աչքերին գազ են փչել, որից հետո մետաղական փողով ծեծի ենթարկել», — ասված է քաղաքի ոստիկանության կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ:
Հարուցվել է քրեական գործ: