Սիրիայից Կանադա գաղթած հայուհի Շուշի Բակարյանը յուրահատուկ սարքավորում է պատրաստել, որն անհրաժեշտ է ժամանակակից ինքնաթիռներին, փոխանցում է Rusarminfo-ն:
21-ամյա աղջկա սարքավորումը մասնագետների կողմից գնահատվել է՝ որպես իսկական հայտնություն:
«Հինգ վոլտ հզորությամբ սարքավորումը, որը դուրս է գալու ինքնաթիռների հովացման համակարգից և ծառայելու է՝ որպես լրացուցիչ հովացուցիչ, մասնավորապես նախատեսված է օդը սեղմելու համար: Ենթադրվում է, որ Շուշիի հայտնագործությունը օդաչուների համար պարտադիր կլինի », — գրում է կանադական«The Globe and Mail»-ը.