ԵԱՀԿ-ն կաշխատի այն հարցի շուրջ, որպեսզի օգտագործի հնարավորությունները, որոնք ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման մեջ դրական խթան են ստեղծել: Այս մասին հայտարարել է Սլովակիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը, հայտնում է News.am-ը:
Լայչակը Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդին ներկայացրել է սլովակյան նախագահության առաջնահերթությունները:
Նրա խոսքով՝ նախագահությունը կկենտրոնանա այն հարցի վրա, թե միջնորդական առաքելությունն ինչպես է իրականացվում, ինչպես է լուծվում եւ կանխվում այս կամ այն հարցը, եւ բոլորը պետք է պատրաստվեն «ավելի անվտանգ ապագայի»:
«ԵԱՀԿ տարածաշրջանի և ամբողջ աշխարհի առջև այսօր կանգնած հիմնական խնդիրները պահանջում են ավելի մեծ համագործակցություն և երկխոսություն, քան նախկինում երբևէ»,- հավելել է Սլովակիայի ԱԳ նախարարը: